|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Այսօր՝ հուլիսի 23-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում հայտնի «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ «Առինջ մոլ»-ի հարյուրավոր աշխատակիցների՝ առավոտյան իրավապահները կրկին այցելել են առևտրի կենտրոն և գործողություններ են իրականացնում, ինչի համար էլ աշխատակիցները չեն կարողանում իրենց առօրյա առևտուրն անել։
Աշխատակիցներն ի նշան բողոքի պատրաստվում են դիմել կտրուկ միջոցների, ընդհուպ փակելով Արտաշատի խճուղի – Սևան ավտոճանապարհը, սակայն այս պահին ոստիկանները բանակցություններ են տանում նրանց հետո, որպեսզի նման քայլի չդիմեն։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում «Առինջ մոլ»-ի աշխատակիցներն արդարացիորեն իրենց դժգոհությունն էին բարձրաձայնում՝ ասելով․ «Տաղավարի տեր ենք։ Եկել, 20 խանութից ավել փակել են։ Պատճառաբանում են, թե բարձրավոլտ հոսանքալարերի տակ է գտնվում տարածքը, բայց հենց նույն պահին դիմացը շինարարություն է տեղի ունենում, ու նշված տարածքը ևս այդ հոսանքալարերի տակ է։ Ցավալի է նաև, որ մեզ ոչ մի փաստաթուղթ, ոչ մի հիմք չեն ներկայացնում, պարզապես բառացի փոխանցել են պատճառը ու ոչ աշխատանքային օրով եկել, պլոմբել են տաղավարներն ու գնացել»։