Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքացիական պայմանագրի` Հրազդանի տարածքային կառույցում այս պահին ընթանում է Սասուն Միքայելյանի հանդիպումը համայնքի ղեկավարների հետ: Որոշում կայացվեց Սասուն Միքայելյանին առաջադրել Հրազդանի քաղաքապետի թեկնածու:
ՔՊ-ի անդամ Սասուն Ստեփանյանն իր խոսքում նշեց, որ 2016 թվականի ապրիլի 17-ին տեղի է ունենալու Հրազդանի քաղաքապետի ընտրություն: «Մենք մասնակցելու ենք և մեր միասնական թեկնածուն Հրազդանի նախկին քաղաքապետ Սասուն Միքայելյանն է»,- ասաց նա:
Սասուն Միքայելյանն էլ իր ելույթի ընթացքում շնորհակալ եղավ իրեն վստահելու համար և ընդգծեց. «Մենք խորհրդակցել ենք և որոշել մասնակցել ընտրություններին, իմ թեկնածությունն է առաջադրվելու: Прошу любить и жаловать»: Նա նշեց նաև, որ ինքը եղել է Հրազդանի առաջին քաղաքապետը և 1996 թվականին բարձր ձայներով է ընտրվել: Սասուն Միքայելյանի խոսքով`Հրազդանում տարածված տեսակետ կա, որ ինքը գալիս է` պրոբլեմներ ստեղծելու, բոլորին քշելու, հեռացնելու, բայց, ըստ նրա, դա թյուրըմբռնում է, ինքը լինելու է ոչ թե իր թիմի քաղաքապետ, այլ Հրազդանի:
«Գալիս եմ, որ բոլոր մոլորվածներին ու չկողմնորոշվածներին բացատրեմ, որ ուզում եմ` Հրազդանում վիճակը փոխվի: Ես մոտ վաթսուն տոկոս երիտասարդ եմ բերելու և ուզում եմ, որ կառավարումը փոխանցվի երիտասարդներին»,- ասաց նա` հավելելով. «Մեր նախընտրական շտաբը ղեկավարելու է Նիկոլ Փաշինյան»:
Փաշինյանն էլ իր խոսքում շնորհավորեց հրազդանցիներին, որ Միքայելյանի նման քաղաքապետի թեկնածու ունեն, և ինքը մեծ սիրով է համաձայնել նախագահել Միքայելյանի շտաբը:
«Քաղաքական կյանքի ամենահայտնի դեմքերից մեկն է նա, Հրազդանի ամենահայտնի քաղաքացիներից մեկն է, Արցախյան պատերազմի մասնակից է: Սասուն Միքայելյանն ուզում է փոխել Հրազդանի տրամադրությունը: Երկար ժամանակ այդ տրամադրությունն անկումային է: Դե յուրե համայնք է, թող դե ֆակտո էլ լինի: Մենք ուզում ենք, որ ամեն հրազդանցի իմանա, որ իր ձայնը որոշիչ է, իմանա, որ ինքը կարող է որոշել»,- ասաց նա:
Փաշինյանի խոսքով`ցանկացած բան էլ կարելի փոխել, ամենակարևորն այն է, որ որոշում կայացնողը հրազդանցին է:
«Մենք չենք ասում, որ Հրազդանը դրախտավայր կդառնա միանգամից, բայց կարևոր է, որ փոխվի քաղաքի դեմքը, որ մարդիկ իրենց մաս զգան քաղաքի, որ մարդիկ զգան, որ քաղաքապետը հաշվետու է իրենց: Մենք ամեն ինչ անելու ենք, որ ապրիլի 16-ին գնան ու քվեարկեն Սասուն Միքայելյանի օգտին»,- ասաց նա:
Ի դեպ, ՔՊ անդամները և հրազդանցիներն անակնկալ էին պատրաստել Սասուն Միքայելյանի համար և պաստառ էին պատրաստել Սասուն Միքայելյանի պատկերով, որում գրված էր. «Որ ժպտաս, Հրազդա\'ն, Սասուն Միքայելյան»:
Նշենք նաև, որ Սասուն Միքայելյանն ընդգծեց, որ ինքն անցած ընտրություններին հաղթած, բայց քաղաքապետ չդարձած տղա է: