|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը սկսում է սեպտեմբերին Լաս Վեգասում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնության նախապատրաստական վերջին փուլը: Ինչպես Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքին հայտնել է հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, օգոստոսի 1-14 Բելառուսում գտնվող Ստայկիի հանրաճանաչ մարզաբազայում Հայաստանի ընտրանին ուսումնամարզական հավաք կանցկացնի, որին ներգրավված կլինեն հավաքականի 14 ըմբիշներ:
-Ստայկիում այդ ժամանակահատվածում նախատեսել են ուսումնամարզական հավաք անցկացնել ևս մի քանի հավաքականներ, ուստի մարզումային-մրցակցային զույգերի պակաս չենք զգա,-ասել է Լևոն Ջուլֆալակյանը: Հավաքականի գլխավոր մարզիչը նշել է նաև, որ ևս մեկ հավաք էլ անմիջապես աշխարհի առաջնությունից առաջ կանցկացնեն Երևանում ու լիովին պատրաստ կմեկնեն մրցավայր՝ Լաս Վեգաս: Հիշեցնենք, որ անցած տարի Տաշքենդում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը հասավ աննախադեպ հաջողության. աշխարհի չեմպիոններ դարձան 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանն ու 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը: