Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն հայտնել ենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 8-ին, գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի ղեկավարությամբ, նախապատրաստվում է հունիսի 8-21-ը Վլադիկավկազում ընթացող ուսումնամարզական հավաքին, որին 14 ըմբիշ է մասնակցում: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մեր առաջատար ըմբիշները պատրաստվելու են հունիսի 27-29-ը Դորտմունդում կայանալիք ներկայացուցչական միջազգային մրցաշարին ՝ «Գերմանիայի Մեծ մրցանակի» խաղարկությանը: Հավաքականի երկրորդ մարզիչ Սամվել Գեւորգյանը մարզաձևի պաշտոնական կայքին հայտնել է, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի առողջական վիճակն արդեն լավ է:
Այժմ ընտրանու անդամները հունիսի 16-ից Երևանում Լևոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ սկսվելիք ուսումնամարզական հավաքով կնախապատրաստեն դորտմունդյան ստուգատեսին: Նախատեսվում է, որ Գերմանիայում ևս, ինչպես իտալական մրցաշարում էր, Հայաստանի ընտրանին հանդես կգա իր ուժեղագույն կազմով: Պարզապես կլինեն որոշ քաշային կարգեր, որոնցում մեր հավաքականը կներկայացնի 2-ական ըմբիշ: Միայն դրանից հետո պարզ կլինի աշխարհի առաջնությանը մասնակցող հավաքականի վերջնական կազմը:
Ինչ վերաբերում է հավաքականի առաջատար ըմբիշներից մեկին` օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, գերծանր քաշային Յուրի Պատրիկեևին, ապա նրա մասնակցությունը դեռ հարցականի տակ է: Ըստ նոր քաշային կարգերի՝ նա պիտի «բարձրանա» 130 կգ-ի, մինչդեռ առայժմ կշռում է 110 կգ: Իսկ նրա համար 20 կգ քաշի ավելացումը մի քիչ բարդ հարց է: Եթե նա վերադառնա, ապա միայն օլիմպիական խաղերի համար: Նշենք, որ փորձառու ըմբիշը շարունակում է մարզվել: