|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները մասնակցելու են Լեհաստանում և Վրաստանում կայանալիք միջազգային մրցաշարերի:
Այդ մասին հայտնում է ՀԸՖ մամուլի ծառայությանը:
Հուլիսի 22-ից օգոստոսի 1-ը մեր ընտրանին ուսումնամարզական հավաք է անցկացնելու «Օլիմպավանում», որից հետո ընտրանու մի մասը կմեկնի Վարշավա, մյուսը՝ Թբիլիսի:
Օգոստոսի 2-4-ը Վարշավայում կայանալիք միջազգային մրցաշարին կմասնակցեն Գևորգ Ղարիբյանը, Արմեն Մելիքյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ), Արթուր Շահինյանը և Մաքսիմ Մանուկյանը (87 կգ):
Օգոստոսի 7-11-ը Թբիլիսիում կայանալիք մրցաշարին կմասնակցեն՝ Ռուդիկ Մկրտչյանը, Նորայր Հախոյանը (55 կգ), Վազգեն Խաչատրյանը (60 կգ), Հրանտ Կալաչյանը, հնարավոր է նաև Արմեն Բաղդասարյանը (72 կգ), Սարգիս Քոչարյանը, Էդուարդ Սարգսյանը, Արգիշտի Աբգարյանը (82 կգ), Գեղամ Թորգոմյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ):