|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը համայնքային իշխանության վերնախավին հանձնարարել է՝ իրենց տարածքներում Ամանորի «գերատեսչական քեֆեր» կազմակերպել և, ըստ այդմ, պարզել, թե ովքեր են իշխանություններին հավատարիմ: Այլ կերպ ասած՝ Ամանորի «քեֆերը» յուրահատուկ «գույքագրման» իմաստ են ունենալու:
Գործընթացն ամբողջական դարձնելու համար հանրապետության գրեթե բոլոր փոքր-ինչ խոշոր բնակավայրերում նախատեսվում է ամանորյա իշխանական քեֆեր կազմակերպել: Երևանում քեֆերը կկազմակերպվեն ըստ վարչական շրջանների: Իշխանությունների քեֆային նախապատրաստությունները, թերևս, այդքան ուշագրավ չլինեին, եթե դրանք չկազմակերպվեին պետական կամ համայնքային բյուջեների հաշվին: Այսինքն՝ նման ճոխությունների համար բյուջեում գումար կա, իսկ երբ խոսք է գնում սոցիալական, առողջապահական կամ որևէ այլ խնդրի լուծման մասին, անմիջապես լսում ենք, թե գումար չկա, միջոցները սուղ են և այսպես շարունակ»,- գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։