Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 25-31-ը «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ» ծրագրի շրջանակում Երևանում և ՀՀ բոլոր մարզերում տեղի կունենան 36 տարբեր միջոցառումներ: ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ արդեն 4-րդ տարին է, ինչ Հայաստանը միացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի այդ ծրագրին:
«Սա մի առիթ է` տարվա ընթացքում արված ու չարված գործերն ամփոփելու: Ծրագրի շրջանակներում միջոցառումներ տեղի կունենան ՀՀ բոլոր մարզերում, իսկ միջոցառումները կլինեն բազմաբնույթ` շուրջ 18 ուղղվածության: Մեր գլխավոր ձեռքբերումներից մեկը կարելի է համարել Երաժշտական գործիքների շրջանառու հիմնադրամի ստեղծումը, որի շնորհիվ մենք մարզերի երեխաներին երաժշտական գործիքներ ենք տրամադրում, իսկ երաժշտական դպրոցներին ազգային նվագարանների ստեղծման հնարավորություն տալիս»,- ասաց Պողոսյանը:
Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի տնօրեն Նելլի Սարգսյանն էլ նշեց, որ «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ»-ը կարծես արվածն ամփոփելու ստուգատես լինի: Ծրագրի շրջանակներում, նրա հավաստմամբ, փորձել են ընդգրկել գեղարվեստական կրթության բոլոր ճյուղերը: «Այս տարվա ծրագիրն իր բազմազանությամբ մի քիչ տարբերվում է նախորդ տարվա ծրագրերից: Այս տարի մենք կունենանք նաև համատեղ համերգներ` Երևանի և մարզերի երեխաների մասնակցությամբ, ինչը լավ առիթ է փորձի փոխանակման համար»,- ասաց Սարգսյանը և տեղեկացրեց, որ միջոցառումները կամփոփվեն մայիսի 30-ին` Կամերային երաժշական տան հարակից տարածքում` գեղարվեստի և կերպարվեստի ցուցահանդեսներով, ինչպես նաև փողային նվագարանների /7-8 խումբ/ ելույթով: