Անկախության տոնի կապակցությամբ ՊՆ-ում պետական ու գերատեսչական պարգևներ կհանձնվեն
ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ սեպտեմբերի 21-ին` ժամը 15:00-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա հանդիսավոր նիստ, որին կմասնակցեն ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, բարձրաստիճան զինվորականներ, վարչությունների և առանձին բաժինների պետեր, ազատամարտիկներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ՊՆ-ից հայտնում են, որ նիստի ընթացքում կհանձնվեն ՀՀ պետական ու գերատեսչական պարգևներ: