Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը մերժեց «Ելք» խմբակցության առաջարկը: «Ելք»-ն առաջարկում էր, որպեսզի նախաքննության մարմնի արգելքը չտարածվի 48-րդ հոդվածում նշված անձանց վրա: Փաշինյանն առաջարկում էր նաև հստակ տալ տեսակցության սահմանումը:
Նշենք, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը համաձայն էր Փաշինյանի` «տեսակցություն» տերմինը հստակ սահմանելու առաջարկի հետ: «Ես համաձայն եմ ձեզ հետ, պարո'ն Փաշինյան, որ պետք է հստակ սահմանել, թե որն է տեսակցությունը»,- ասաց նա:
Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը նշեց, որ դեմ է այս առաջարկին: «Կառավարության կողմից կա առաջարկ` ոչինչ չփոխել, հոդվածը թողնել նույնը: Ես դեմ եմ քվեարկելու սրան, բայց համաձայն եմ կանոնակարգել պատգամավորի տեսակցության խնդիրը: Եթե խցում կա այդպիսին, որի հետ տեսակցությունն արգելված է, իսկ պատգամավորը ցանկանում է մուտք գործել այդ խուց, ապա պետք է ողջամիտ ժամկետ սահմանվի, որպեսզի անձին հանեն խցից, և պատգամավորը կարողանա մուտք գործել այդ խուց»,- ասաց Թովմասյանը:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, դիմելով Թովմասյանին, արձագանքեց` ստացվում է ձեր և կառավարության տեսակետը չի համընկնում: Պատգամավորը նշեց, որ իրենք բաց տեսնում են, իսկ կառավարությունը` ոչ: Թովմասյանը հակադարձեց. «Սա չի նշանակում, որ կառավարությունը բաց չի տեսել օրենքում»: Գևորգյանն էլ արձագանքեց. «Կառավարությունը գերատեսչական բռնություն է գործադրում Ազգային ժողովի նկատմամբ»:
Նախագիծը մերժվեց: Կողմ քվեարկեցին «Ծառուկյան» խմբայցության պատգամավորներ Վանիկ Ասատրյանը, Գևորգ Պետրոսյանը և Նապոլեոն Ազիզյանը: