| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Շանթ Հարությունյանի և մյուսների գործով առաջին դատական նիստի օրը դատարանի շենքի մոտ օդամղիչ ատրճանակով կրակոցներ արձակած ամբաստանյալ` 31-ամյա Հայկ Կյուրեղյանի գործով դատական նիստն այսօր նորից հետաձգվեց նրա փաստաբանի` ներկա չլինելու պատճառով:
Հայկ Կյուրեղյանը, ինչպես նախորդ, այնպես էլ այսօրվա դատական նիստում չհարգեց դատարանին և ոտքի չկանգնեց, երբ նիստերի քարտուղարը հայտնեց դատարանի` նիստերի դահլիճ մտնելու մասին:
Դատարանը, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, ամբաստանյալին բացատրեց Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված` դատարանին հարգելու և դատարանին դիմելու կարգը, նաև ծանոթացրեց դատավարության նորմերը խախտելու դեպքում սահմանված սանկցիաներին: Այնուհետև Հայկ Կյուրեղյանին նախազգուշացրեց և նշեց, որ կրկնվելու դեպքում այլ սանկցիա կկիրառվի:
Սակայն, երբ դատարանը բացատրություն պահանջեց ամբաստանյալից փաստաբանի` ներկա չլինելու վերաբերյալ, Հայկ Կյուրեղյանը դարձյալ ոտքի չկանգնեց դատարանին պատասխանելիս: Այս հանգամանքը դատավորն աննկատ չթողեց և ասաց, որ դրան դատարանը դեռ կանդրադառնա: Այնուհետև հայտարարեց նիստը հետաձգելու մասին, քանի որ փաստաբանը ներկա չէր նիստին: Միևնույն ժամանակ, նրանից հրաժարվելու պատշաճ դիմում չէր ներկայացվել դատարանին:
Հիշեցնենք, որ Հայկ Կյուրեղյանին այս գործով մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով` զենքի կամ որպես զենք գործածվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելը: