|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
Փետրվարի 1-ին, ժամը 00.02-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ-2101» մակնիշի 34 LR 011 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել էլ. սյանը, ինչի հետևանքով վարորդը՝ 1989 թ. ծնված Մ. Հ.-ը, մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Կապան քաղաքի ԲԿ:
Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: