Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2014-11-11 18:15
Հասարակություն

Պատահար` Սեմյոնովկայի մոտ. տուժածները տեղափոխվել են հիվանդանոց

Պատահար` Սեմյոնովկայի մոտ. տուժածները տեղափոխվել են հիվանդանոց

Նոյեմբերի 11-ին` ժամը 16.33-ին, ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհին՝ Սեմյոնովկա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան - Դիլիջան հատվածի 77-րդ կմ-ում բախվել են «ԳԱԶ-2410» մակնիշի 36ՏԼ784  (վարորդ` Ա. Շ., ծնվ.1971) և «ԳԱԶ-2410» մակնիշի 30ՕԼ158 պետհամարանիշներով (վարորդ` Գ. Մ., ծնվ.1991թ.) ավտոմեքենաները:

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Գ.Մ.-ը և «ԳԱԶ-2410» մակնիշի 30ՕԼ158 պետհամարանիշով ավտոմեքենայի ուղևոր Ա. Գ.-ը (1989թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: