կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-20 10:20
Հասարակություն

Պատահար` «Ջրաշխարհի» մոտ. տուժածները տեղափոխվել են հիվանդանոց

Պատահար` «Ջրաշխարհի» մոտ. տուժածները տեղափոխվել են հիվանդանոց

Նոյեմբերի 20-ին, ժամը 02.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհ»-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ բախվել են «Սուիթ Վեյ» տաքսի ծառայությանը պատկանող «Սամանդ» մակնիշի 13UO964 (վարորդ՝ Է. Շ., ծնվ. 1963թ.) և «Օպել» մակնիշի 14PP914 պետհամարանիշներով (վարորդ՝ Ա. Մ., ծնվ. 1991թ.) ավտոմեքենաները, իսկ «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք:

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Է.Շ.-ը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, իսկ «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Գ. Հ.-ը (ծնվ. 1962թ.) և Լ. Ա.-ը (ծնվ. 1961թ.)՝ «Սբ Գ. Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան և իրականացրել հսկողություն՝ մինչ գազի բալոնի դատարկվելը: