|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մարտի 24-ին, ժամը 12.20-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Կենտրոն թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Թորոսյան փողոցում «ԵրԱԶ» մակնիշի 17 TT 270 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Մ.) ճանապարհի երթևեկելի հատվածում կողաշրջվել է. ուղևորն արգելափակվել է ավտոմեքենայում:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ուղևոր՝ 1980 թ. ծնված Ռ. Մ.-ին և տեղափոխել Սպիտակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարներն ուղղել են, հոսանքազրկել ավտոմեքենան, և փակել գազի բալոնի փականը: