|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դրամի կտրուկ արժեզրկումից հետո ՀՀ Կենտրոնական բանկը Հայաստանի բոլոր բանկերին հրահանգել է փոխարժեքի հետ կապված բոլոր գործարքների դեպքում, անկախ դրանց չափից, լրացնել գործարք կատարող անձի անձնական տվյալները:
Նախկինում բանկերը անձը հաստատող փաստաթուղթ էին պահանջում միայն 400 հազար դրամ և ավել գործարքների դեպքում, անկախ այն բանից՝ հաճախորդը տարադրամը գնում, թե վաճառում է: Այս պահանջը ներկայումս էլ գործում է: Սակայն նորամուծությունն այն է, որ այժմ մեկ միավոր տարադրամ գնելու կամ վաճառելու դեպքում անգամ բանկի աշխատակիցները ճշտում և լրացնում են հաճախորդի անունը»,- գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։