| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը մեխանիզմներ է որոնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի պարտքերի մի մասը մարելու համար, որպեսզի այն գնի «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը: Ասում են՝ որոշել են այդ պարտքի մի մասը ջրել տարբեր պետական հիմնարկների միջոցով:
Մասնավորապես, մտադիր են պետական հիմնարկներին պարտադրել, որ ՀԷՑ-երին կանխավճարով գումար տան՝ չսպառած էներգիայի դիմաց, որպեսզի այդպես պարտքը նվազի: Եվ երբ հարց է բարձրացվել, որ եթե կանխավճարով գումար տան, ինչպե՞ս պետք է փակեն մյուս ծախսերը՝ աշխատավարձեր, հարկեր, ծնվել է երկրորդ փառահեղ միտքը. «Բանկերից փող վերցրեք, որ ձեր ֆինանսական պարտավորությունները կատարեք»: Ստացվում է, որ հայաստանյան իշխանությունները ՀԷՑ-ի պարտքերից ազատվելու համար ստիպում են պետական հիմնարկներին կանխիկ փող վճարել, այնուհետև բարձր տոկոսադրույքով բանկերից գումար վերցնել: Ավելի վաղ հայտնել էինք, որ իշխանությունը փորձում է համոզել «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին՝ գնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը:
Մեր աղբյուրները հայտնում են, որ Կարապետյանը մերձբալթյան երկրների էլցանցերի սեփականատերն է. խոսքը Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի մասին է: Սակայն հայտնի գործարարը պայման է դրել, որ գնման հարցին կանդրադառնա միայն այդ ընկերությունում աուդիտ անելուց և իրական վիճակին ծանոթանալուց հետո»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում