կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-11-26 17:01
Սպորտ

Ըմբշամարտ. աշխարհի թիմային գավաթակիրները կորոշվեն 8 ուժեղագույն ընտրանիների պայքարում

Ըմբշամարտ. աշխարհի թիմային գավաթակիրները կորոշվեն 8 ուժեղագույն ընտրանիների պայքարում

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան, որը հիմա կոչվում է Ըմբշամարտի միացյալ աշխարհ (UWW), օրերս հայտարարել է  2015 թ. հունահռոմեական և ազատ ոճի տղամարդկանց ու կանանց աշխահի թիմային գավաթի խաղարկություների ձևաչափի փոփոխության մասին:


Այժմ աշխարհի թիմային գավաթակիրները կորոշվեն ոչ թե 10, այլ 8 ուժեղագույն ընտրանիների պայքարում, որոնք ընտրվելու են աշխարհի առաջնության թիմային մրցապայքարի արդյունքներով: Տվյալ դեպքում` այս տարվա սեպտեմբերին Տաշքենդում ընթացած աշխարհի առաջնության թիմային ցուցանիշներով: 

 

Ազատ ոճի ըմբշամարտ, տղամարդիկ 


Ապրիլի 11-12-ին, Լոս Անջելես,ԱՄՆ
Մասնակից ընտրանիներ են ՝ 1. Ռուսաստան, 2. Ադրբեջան, 3. Կորեա՝ ԿԺԴՀ , 4. Կուբա, 5. Թուրքիա, 6. Իրան, 7. Վրաստան, 8. Ճապոնիա: 


Հունահռոմեական ոճի ըմբշամարտ, տղամարդիկ 

 

Փետրվարի 19-20-ին Թեհրան, Իրան ՝
Մասնակից հավաքականները՝ 1. ՀԱՅԱՍՏԱՆ, 2. Իրան, 3. Ռուսաստան, 4. Հունգարիա, 5. Կուբա, 6. Սերբիա, 7. Ֆրանսիա, 8. Թուրքիա:


Ազատ ոճի ըմբշամարտ, կանայք 


Մարտի 7-8-ին, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան,
Մասնակից հավաքականներ են 1. Ճապոնիա, 2. ԱՄՆ, 3. Ուկրաինա, 4. Մոնղոլիա, 5. Գերմանիա, 6. Ռուսաստան, 7. Ադրբեջան, 8. Շվեդիա:

 

  Աղբյուր՝ wrestling.am