կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-16 17:25
Սպորտ

Ըմբշամարտ. Աշխարհի թիմային առաջնություն

Ըմբշամարտ. Աշխարհի թիմային առաջնություն

Ամերիկայի Լոս Անջելես քաղաքում երեկ մեկնարկել է ազատ ոճի  ըմբշամարտի աշխարհի թիմային առաջնությունը, որին մասնակցում են աշխարհի ուժեղագույն 10 հավաքականները: Հայաստանի հավաքականը ընդգրկված է A խմբում, որտեղ մեր մրցակիցներն են ԱՄՆ-ի, Իրանի, Թուրքիայի և Հնդկաստանի հավաքականները:


B խումբը կազմել են Ճապոնիայի, Ուկրանիայի, Վրաստանի, Մոնղոլիայի և Ռուսաստանի հավաքականները:


Երեկ մեր հավաքականն արդեն  անցկացրել է 4 հանդիպում և պարտվել բոլորին:

 

Հայաստան-Թուրքիա՝ 3:5

 

ԱՄՆ-Հայաստան՝ 7 :1

 

Հնդկաստան-Հայաստան՝ 4:4

 

Հայաստան-Իրան՝ 0:8

 

Նշենք, որ Հնդկաստանի հավաքականը հաղթել է լրացուցիչ միավորների շնորհիվ:

 

Մեր ընտրանին խմբում գրավեց վերջին տեղը և 9-րդ տեղի համար կպայքարի B խմբում վերջին տեղ գրաված հավաքականի հետ: