|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Ծաղկաձորի գրողների միության ստեղծագործական տանն ավարտվեց Արվեստի 2-րդ ամառային ակադեմիան` երիտասարդ գրողների, կոմպոզիտորների, նկարիչների և թարգմանիչների համար:
20 երիտասարդ ստեղծագործողներ 4 օրվա ընթացքում հնարավորություն ստացան մասնակցելու վարպետության դասերի, որոնք վարում էին Արամ Պաչյանը (գրականություն), Արթուր Ավանեսովը, Արամ Հովհաննիսյանը (կոմպոզիցիա), Կարեն Բարսեղյանը, Հրաչ Վարդանյանը (կերպարվեստ), Զավեն Բոյաջյանը և Անահիտ Ավետիսյանը (թարգմանություն): Թեև դասերը անցկացվում էին զուգահեռ, մասնակիցները հնարավորություն ստացան միասին համատեղ միջոցառումներ, երաժշտության լսումներ, ընթերցումներ, քննարկումներ կազմակերպելու:
Երիտասարդ ստեղծագործողները քննարկեցին արվեստի տարբեր ճյուղերին վերաբերող արդիական հարցեր, իսկ հետո դասախոսների օգնությամբ կազմակերպեցին համատեղ ներկայացում:
Ակադեմիայի ընթացքում ստեղծված բոլոր գործերը կներկայացվեն օգոստոսի 29-ին «Նարեկացի» արվեստի միությունում կայանալիք համերգ-ցուցահանդեսի ժամանակ: Հանդիստատեսը փակ քվեարկությամբ յուրաքանչյուր ոլորտից կընտրի լավագույն ստեղծագործությունը: