|
Փոխարժեքներ
17 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.82 |
| EUR | ⚊ | € 422.74 |
| RUB | ⚊ | ₽ 4.3644 |
| GBP | ⚊ | £ 494.92 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Կվերանորոգվի հայդուկապետ Գևորգ Չաուշի գերեզմանը: Այդ մասին հայտնում է Horizonweekly-ն՝ վկայակոչելով Գևորգ Չաուշի և Մուշի մասին «Կենտրոն» հեռուստաալիքով հեռարձակված ծրագիրը:
1907 թվականին Սուլուխի կռվում զոհված Գևորգ Չաուշի գերեզմանը անմխիթար վիճակում է: Երկար տարիներ դրա մասին հոգ են տարել Մուշի հայերը, որպեսզի թուրքերն այն չպղծեն: Այժմ նրանք պատրաստվում են 8000 քառակուսի մետրանոց հայկական գերեզմանատունը ցանկապատել և այն հայ համայնքի սեփականությունը դարձնել:
Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Արագած Ախոյանը հայտնել է, որ գերեզմանի վերակառուցման թույլտվության համար իրենք դիմել են Անկարային, ստացել թույլտվություն և այժմ մշեցիների հետ քննարկում են աշխատանքների իրականացման մանրամասները:
Արագած Ախոյանի հետ հանդիպման ժամանակ մշեցիները հայտնել են, որ Արևմտյան Հայաստանի բոլոր բնակիչները պատրաստ են ուժեղացնել հայկական գործոնը Թուրքիայի արևելքում` նշելով, որ կորցրածը վերականգնելու միակ ուղին դա է:
Մուշի 100 հազարանոց բնակչության շուրջ 20 տոկոսը հայեր են, որոնց մեծամասնությունն իր ինքնության մասին արդեն իսկ բարձրաձայնել է: