կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-03 10:36
Քաղաքական

Գ. Չաուշի հուղարկավարությանը մասնակցելով՝ նույնիսկ թշնամին է հարգել մեր զոհված հերոսներին. ՀՊՄՀ պրոֆեսորը՝ նահատակների աճյունները գրեթե աղբանոց նետելու մասին

Գ. Չաուշի հուղարկավարությանը մասնակցելով՝  նույնիսկ թշնամին է հարգել մեր զոհված հերոսներին. ՀՊՄՀ պրոֆեսորը՝ նահատակների աճյունները գրեթե աղբանոց նետելու մասին
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի Համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ Խաչատուր Ստեփանյանը գրում է.
 
«1907 թ. մայիսի 27-ի Սուլուխի կռվում հերոսաբար զոհվեց Գևորգ Չաուշը: Այս մարտում սպանվեց նաև թուրքական զորքի հրամանատարը՝ Քյոսա Բինբաշին: Թուրքական կառավարությունը մայիսի 30-ին Մուշում զինվորական նվագախմբի ուղեկցությամբ հուղարկավորց Քյոսա Բինբաշուն: Ի նշան զինվորականի և ռազմիկի հանդեպ ունեցած հարգանքի՝ հաջորդ օրը թուրքական նույն զինվորական նվագախումբը պատիվ համարեց մասնակցել Գևորգ Չաուշի հուղարկավարությանը: Սա յուրատեսակ հարգանք ու պատկառանք էր հայ ֆիդայի-զինվորականի հանդեպ:
 
Նույնիսկ թշնամին է հարգանք ցուցաբերել մեր զոհված հերոսների հանդեպ:
 
Հ. Գ. Զոհված հայ տղաների դիերի հանդեպ նման հայկական պետության ցուցաբերած անարգանքն աններելի է...»։