|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Թուրքիայի իշխանությունները որոշել են ամբողջովին վերանորոգել Անիի ավերակներում գտնվող Մանուչեի մզկիթը, գրում է ermenihaber.am-ը։ Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարություն է արել առ այն, որ նախարարությանը կից Զարգացման գործակալությունների գլխավոր վարչության հսկողությամբ մեկնարկել են աշխատանքներ, որոնց նպատակը մզկիթն ապագա սերունդներին փոխպանցելն ու աշխարհում հանրահռչակելն է։
Մզկիթի վերակառուցման և նախագծման աշխատանքների իրականացման համար արձանագրություն է ստորագրվել Զարգացման գործակալությունների գլխավոր վարչության և Մշակութային ժառանգության ու թանգարարնների գխավոր վարչության միջև։
Ըստ արձանագրության՝ նախագծին ֆինանսական օժանդակություն են ցուցաբերելու Թուրքիայի տարբեր շրջաններում գործող 26 զարգացման գործակալություն, իսկ վերանորոգման աշխատաքները նախատեսվում է ավարտել 2021թ օգոստոսի 26-ին՝ Մանազկերտի ճակատամարտի 950-ամյակին։