Փոխարժեքներ
08 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Փերվին Բուլդանը հայտարարել է, որ պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան և ՄԻԵԴ. հաղորդում է gazeteduvar.com.tr կայքը:
Պատճառն այն է, որ Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովը մերժել է ԺԴԿ բողոքարկումը Մուշ և Մալազգիրտ (Մանազկերտ) քաղաքներում ընտրության արդյունքների վերաբերյալ: Մուշում 2500 քվե անվավեր է ճանաչվել, իսկ Մանազկերտում, որտեղ անվավեր է ճանաչվել 432 քվե, իշխող ԱԶԿ թեկնածուն հաղթել է ընդամենը 3 ձայնի տարբերությամբ: ԺԴԿ-ն վերահաշվարկի պահանջով դիմել է ԲԸՀ, սակայն մերժում է ստացել, ինչն առաջացրել է կուսակցության դժգոհությունը: Այս փաստով Մուշ են այցելել կուսակցության համանախագահը, պատգամավորներ Կարո Փայլանը և Հյուդա Քայան:
Մուշում առաջադրված թեկնածու Սարը Սաքըքը հայտարարել է, որ 5 անգամ դիմել են ԲԸՀ, սակայն առանց որևէ հիմնավորման մերժում են ստացել, իսկ իշխող կուսակցության ցանկացած բողոքարկում անմիջապես ընդունվում է: