Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչը հայ կլինի. հայտնում է «Ակօս»-ը:
Նոյեմբերի 17-ին Թուրքիայում հիմնադրամների միջև համերաշխության պլատֆորմի օրակարգում եղել է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիների ընտրությունների հարցը: Նոյեմբերի 28-ին կայանալիք` ազգային փոքրամասնություններրի ընտրություններին կմասնակցեն հունական, հայկական, հրեական և ասորական 125 հիմնադրամներ:
Մինչ այդ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ Լաքի Վինգասը «Ակօս»-ին հայտնել է, որ հունական հիմնադրամները այդ պաշտոնի համար կաջակցեն հայ թեկնածուին: Նա նշել, որ հունական հիմնադրամներն անհամբեր սպասում են հայ համայնքի առաջադրած թեկնածուի հետ ծանոթանալուն:
Հրեական համայքի ներկայացուցիչը հայտնել է, որ հրեական հիմնադրամները ևս ցանկութոյւն ունեն աջակցել հայ թեկնածուին:
Իր թեկնածությունն առաջադրելու մասին է հայտնել Օրթաքոյի Սուրբ Աստվածածին հիմնադրամի նախագահ Իսքենդեր Շահինգյոզը: Բացի օտար լեզուների տիրապետումից, Շահինյանը նշել է, որ այդ պաշտոնը ստանձնելու համար հարկավոր է նաև հասկանալ այդ «երկրի լեզուն» և խնդիրներն հնարավորինս արդյունավետ ներկայացնել Անկարայում: