|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Կենտրոնական բանկը հրապարակել է միջազգային պահուստների տվյալները 2014 թվականի 3-րդ եռամսյակում: Նախքան հրապարակված տվյալին անդրադառնալը` նշենք, որ 2014-ը սկսել ենք` հաշվին ունենալով 2 միլիարդ 200 միլիոն դոլարի պահուստ, իսկ ահա վերջին տվյալով` մեր միջազգային պահուստները կրճատվել են մոտավորապես 30 տոկոսով, կամ որ նույնն է` 600 միլիոն դոլարով՝ կազմելով 1.6 միլիարդ դոլար:
Միջազգային պահուստների կրճատման հիմնական պատճառը արտարժույթի դեֆիցիտն է Հայաստանում, իսկ արտարժույթ Հայաստան մտնում է հիմնականում տրանսֆերտների, արտահանման և ներդրումների միջոցով: 2014 թվականը, սակայն, տնտեսության 3 ուղղությունների համար էլ անբարենպաստ է եղել, քանի որ տրանսֆերտների և արտահանման դեպքում նկատելի է աճի տեմպի դանդաղում, իսկ ներդրումներն ընդհանրապես շարունակել են կրճատվել: