Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ԱԺ նախագահի իշխանական թեկնածու Հակոբ Արշակյանին ուղված իր հարցն սկսեց դատարկ դագաղների մասին նախկին ակտիվիստին հշեցնելով․
«Մարդիկ ովքեր իշխանության են եկել դագաղներով, պսակներ դռների մոտ դնելով, ու ֆեյքերի ՊՈԱԿ են բացել՝ իրենց իշխանությւոնը պահելու համար, այնաստիճան է հասել նրանց կողմից ստի ու կեղծիքի տարածումը, որ ստիպված եմ մեկն էլ ես հիշեցնել.
44-օրյա պատերազմի օրերին Դուք, որպես ԲՏԱ նախարար պարոն Արշակյան, որոշ բարձրաստիճան քայլականների հետ միասին գնումներ եք արել՝ օրինակ զրահաբաճկոններ առնվազն 30 անգամ ինքնարժեքից թանկ գնով՝ ընդ որում այդ գործարքն արել եք ՊՆ գնման գործընթացը շրջանցելու միջոցով»,-ասաց Աննա Մակրտչյանը՝ դիմելով Հակոբ Արշակյանին:
Արշակյանը հրքեց լուրը՝ նշելով , որ մինչ այդ ինքն արդեն իսկ մեկ անգամ պարզաբանել էայդ լուրը՝ հարցազրույցներից մեկում և ավելացնելու բան չունի»
Աննա Մկրտչյանն էլ հակադարձելով նրան՝ նախ փաստեց « նիկոլահպատակ դատախազությունը մինչ այս պահը քննության չի առել այդ աղմկահարույց գործարքի մասին հրպարակումները, որոնք հանցագործության մասին հաղորդում են իրականում», ապա հույս հույս հայտնեց որ Արշակյանի լակոնիկ հերքումը կդառնա մի օր նրա ապագա ցուցմունքի մի մասը: