|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Հայաստանի միջազգային պահուստները շարունակում են նվազել՝ մոտենալով «կարմիր գծի» շեմին: Ըստ ԿԲ տվյալների, եթե դեկտեմբերին միջազգային պահուստները կազմում էին 1 մլրդ 489 մլն դոլար, ապա հունվարին այն նվազել է՝ դառնալով 1 մլրդ 351 մլն դոլար: Ընդ որում, միջազգային կառույցների պահանջով, ընդունված չափանիշ է՝ պահուստները չպետք է ցածր լինեն վերջին 3 ամիսների ներկրման ծավալներից: Իսկ Հայաստանի՝ վերջին 3 ամսվա ներկրման ծավալները կազմել են մոտ 1,1 մլրդ դոլար: Ամենայն հավանականությամբ, ԿԲ-ն պետական պահուստները ծախսել է դրամի արհեստական արժեւորման նպատակով՝ կանխելու դոլարի նոր թռիչքը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: