Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, անցած շաբաթ տեղաբաշխված եվրոբոնդերից ստացված 500 մլն դոլարից մոտ 200 միլիոնը ուղղվելու է ՀՀ արտաքին պահուստների համալրմանը: Այդպիսով՝ ՀՀ արտաքին պահուստները կկազմեն շուրջ 1 մլրդ 450 միլիոն դոլար: Խնդիրն այն է, որ անցած տարվա հունվարի համեմատ ՀՀ արտաքին պահուստները նվազել են մոտ մեկ միլիարդ դոլարով 2 միլիարդ 250 միլիոնից այս տարվա փետրվարին հասնելով 1 մլրդ 260 միլիոն դոլարի, եւ սահմանել վերջին 6 տարիների հակառեկորդը:
1 մլրդ 260 միլիոն դոլարից պակաս արտաքին պահուստներ Հայաստանը վերջին անգամ ունեցել է 2009 թվականի փետրվարին: Արտաքին պահուստների նման ցածր մակարդակը լուրջ խնդիրներ է հարուցում Հայաստանի համար: Դրանց ծավալը միջազգայնորեն ընդունված չափանիշներով չի կարող ավելի փոքր լինել, քան տվյալ երկիր իրականացվող ներմուծումների 25 տոկոսը: Իսկ արտաքին պահուստների առկա մակարդակը արդեն չափազանց մոտ է այդ ստորին նիշին: Մյուս կողմից, սակայն, եվրոբոնդերից ստացված գումարով արտաքին պահուստների համալրումը ժամանակավոր լուծում է, եւ հաշվի առնելով այն տեմպը, որով մինչ այդ նվազում էր մեր պահուստը, պետք է սպասել, որ ամիսների ընթացքում խնդիրը կրկին կդառնա արդիական: Հայտնի չէ, թե այդ դեպքում որտեղից են գումարներ հայթայթվելու պահուստը համալրելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում