|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան հաստատել է խաղաղապահ առաքելության բյուջեն մեկ տարվա համար, որը սկսվում է հուլիսի 1-ից:
Ինչպես նշված է փաստաթղթում, ամբողջ աշխարհում 14 առաքելության համար ծախսվելու է 7,3 միլիարդ դոլար, ինչը 600 միլիոն դոլարով ավելի քիչ է, քան նախատեսված էր նախորդ բյուջեով:
ԱՄՆ-ը, որը ՄԱԿ-ի հիմնական դոնորներից է, ողջունել է ծախսերի կրճատումը` հայտարարելով, որ կցանկանար` էլ ավելի կրճատվեր բյուջեն:Միևնույն ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ չնայած բյուջեի կրճատմանը, ՄԱԿ-ը ձգտելու է պահպանել խաղաղությունը աշխարհի կոնֆլիկտային գոտիներում պատշաճ ձևով: