| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի միջազգային պահուստները, որոնք գտնվում են ՀՀ կենտրոնական բանկի տնօրինության ներքո, կրկին սկսել են նվազել: Միայն այս տարվա հուլիս ամսվա ընթացքում մեր միջազգային պահոատները նվազել են ավելի քան 50 միլիոն դոլարով:
Եթե հունիսի 1-ի դրությամբ մեր միջազգային պահուստներում առկա էր 1 մլրդ 598 մլն դոլար, ապա հուլիսի 1-ի դրությամբ` 1 մլրդ 546 մլն դոլար: Պահուստների ամենացածր մակարդակը այս տարի եղել է փետրվարին 1 մլրդ 261 մլն դոլար: Սակայն եվրոբոնդերի թողարկումից ստացված արտարժույթը տեղափոխվեց միջազգային պահուստներ: Ստացվեց, որ մեր արտաքին պարտքը ավելացավ, բայց ավելացան նաև միջազգային պահուստները: Հիմա մեր արտաքին պարտքը շարունակում է աճել, իսկ պահուստները, դրան զուգահեռ, նվազում են»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։