Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է Հայաստանի արտաքին պահուստների վերաբերյալ տեղեկանք, ըստ որի՝ այս տարվա ապրիլի մեկի դրությամբ մեր երկրի համախառն արտաքին պահուստները կազմել են 1 միլիարդ 491 միլիոն դոլար: Առաջին հայացքից սա «բարեբաստիկ» լուր է: Խնդիրն այն է, որ անցած մեկ տարվա ընթացքում մեր պահուստները անընդհատ ու շեշտակի նվազել են՝ 2 միլիարդ դոլարից հասնելով 1 միլիարդ 260 մլն դոլարի, իսկ վերջին մեկ ամսվա ընթացքում միանգամից աճել են 230 միլիոն դոլարով:
Սակայն պարզվում է, որ մի քանի շաբաթ առաջ եվրոբոնդերի միջոցով ներգրավված 500 միլիոն դոլար վարկից 300 միլիոն դոլարը ուղղվել է արտաքին պահուստների համալրմանը: Ու ստացվում է, որ 300 միլիոն դոլարով համալրվելով՝ արտաքին պահուստները աճել են ընդամենը 230 միլիոն դոլարով: Պարզ թվաբանությունը ցույց է տալիս, որ միայն մեկ ամսվա ընթացքում մեր արտաքին պահուստներից ծախսվել է եւս 70 միլիոն դոլար: Եթե այս տեմպերով շարունակվեն ծախսվել մեր արտաքին պահուստները, ապա դրանց լիակատար սպառման համար կպահանջվեն հաշված ամիսներ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում