Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում հաստատվեց «ՀՀ և Եվրասիական զարգացման բանկի միջև «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրի կնքման հարցը:
Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի իրականացման համար տրամադրել ներդրումային վարկ` 40.000.000 ԱՄՆ դոլարի չափով, Եվրասիական տնտեսական ընկերակցության Հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից:
Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանի տարածքում ոռոգման համակարգերի արդիականացումը և ջրօգտագործողների միավորումների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է բարձրացնել ոռոգման համակարգերի արդյունավետությունը, մեծացնել ոռոգվող հողերի մակերեսը, զարգացնել կառավարչական կարողությունները, ինչպես նաև բարձրացնել ՋՕՄ տեխնիկական հագեցվածությունը, և այլն:
Ծրագիրը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից.՝
1. մեխանիկական ոռոգման համակարգերի փոխարինում ինքնահոսով,
2. հիմնական և միջտնտեսային ջրանցքների վերականգնում,
3. ՋՕՄ ներտնտեսային ոռոգման համակարգերի արդիականացում,
4. ծրագրի կառավարում, ՋՕՄ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում:
Վարկավորման պայմաններն են` վարկի գումար՝ 40.000.000 դոլար, մարման ժամկետ՝ 20 տարի, որից արտոնյալը՝ 10 տարի, տոկոսադրույք՝ ֆիքսված՝ տարեկան 2%,ն ախնական միանվագ կոմիսիոն վճար` վարկի գումարի 0.5%:
Գյուղատնտեսական նպատակների համար կայուն և որակյալ ջրամատակարարման ապահովումը, ինչպես նաև ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը էապես կնպաստեն Հայաստանում գյուղատնտեսական ոլորտի զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ծավալների աճին: