կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-18 16:36
Հասարակություն

10 տարում եմ գրել` իմ համար. Սուրիկ Խաչատրյանը պատմում է իր ատենախոսության մասին

10 տարում եմ գրել` իմ համար. Սուրիկ Խաչատրյանը պատմում է իր ատենախոսության մասին

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումից հետո մարզպետարանի կայքում տեղադրված` նրա գիտական կոչման մասին տեղեկատվությունը մեծ աղմուկ բարձրացրեց: Բանն այն է, որ նախապես կայքում գրվել էր, թե Սուրիկ Խաչատրյանին տրվել է պատմափիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան (հետո փոխեցին), թեեւ նման բան գոյություն չունի: Ավելին` Բարձրագույն որակավորման հանձնաժողովը` ԲՈՀ-ը, հայտարարել էր, որ իրենք Խաչատրյանին նման գիտական աստիճան չեն շնորհել:

 

Օրերս yerkir.am-ի լրագրողը Սուրիկ Խաչատրյանին խնդրեց պատմել «Սյունիքի պետական կառավարումը վաղ անցյալից մինչեւ մեր օրերը» թեմայով ատենախոսության մասին: Պարզվեց, որ մարզպետն ատենախոսությունը գրել է 10 տարվա ընթացքում` իր համար:

 

«Ես ո'չ ԲՈՀ-ին ներկայացրել եմ, ո'չ էլ դրա կարիքն ունեմ: ԲՈՀ-ը ոչ մի կապ չուներ դրա հետ, որ հաստատեր կամ չհաստատեր: Ես վաղը չէ մյուս օրը չեմ պատրաստվում ռեկտոր դառնալ կամ ամբիոնի վարիչ աշխատել,  դրա կարիքը ես չունեմ»,- ասաց նա:

 

Մարզպետը նշեց, որ «պատմափիլիսոփայական» եզրույթն ընդհանրապես չի գործածել: «Ես «պատմափիլիսոփայական» բառ ոչ մեկին չեմ ասել, ոչ էլ արտահայտել: Ես չգիտեմ` ով ա գրել, դա գրողին հարցրեք»,- ասաց նա:

 

Իսկ թե ի՞նչ հեղինակներից, աղբյուրներից է օգտվել և ի՞նչ կարևոր մտքեր կան ատենախոսության մեջ, yerkir.am-ի տեսանյութում պատմում է մարզպետը: