|
Փոխարժեքներ
30 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Խորհրդարանում սահմանադրական բարեփոխումների շուրջ ընթացող քննարկումների ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հիշատակեց մի քանի դրվագներ, որոնք, ըստ նրա, չեն կարգավորվում ո\'չ գործող Սահմանադրությամբ, ո\'չ էլ բարեփոխված տարբերակով: Անդրադառնալով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան բակում տեղի ունեցած դեպքերին` Փաշինյանը նշեց, որ Սուրիկ Խաչատրյանը նախկինում երեք անգամ դատապարտված է եղել, բայց այդ հանգամանքը նրան չի խանգարել դառնալ Սյունիքի մարզպետ:
Պատգամավորը նշեց նաև, որ թեև Սուրիկ Խաչատրյանը վերջին քսան տարում եղել է պետական պաշտոնյա, սակայն հայտարարագրել է քսան միլիոն դոլար:
Նա անդրադարձավ նաև ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի և «Էյր Արմենիա»-ի սեփականատեր Արսեն Ավետիսյանի միջև տեղի ունեցած միջադեպին, հայտարարեց, որ Ռուբեն Հայրապետյանը լողավազանի բազմաթիվ այցելուների աչքի առաջ ծեծի է ենթարկել և առևանգել «Էյր Արմենիա»-ի տնօրենին:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը միջամտեց և նշեց, որ այս հարցադրումները որևէ կապ չունեն սահմանադրական բարեփոխումների շուրջ ընթացքող քննարկումների հետ: