| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր` Տիգրան Սարգսյանի մամուլի ասուլիսի ժամանակ, լրագրողները նրանից հետաքրքվեցին, թե ի՞նչ կարծիք ունի ԱԺ-ում գազային պայմանագրերի քվեարկության ժամանակ լրագրողների հանդեպ որոշ պատգամավորների դրսևորած լկտի պահվածքի վերաբերյալ, ինչին ի պատասխան, վարչապետն ասաց. «ԱԺ-ում կա էթիկայի հանձնաժողով, ուստի դա պետք է դառնա էթիկայի հանձնաժողովի քննարկման առարկա: ԱԺ-ում տեղի ունեցող միջադեպերի քննարկման տեղը հենց ԱԺ-ն է, ճիշտ չէ, որ ես խոսեմ այդ մասին»:
ՀՊՏՀ-ում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեզի խայտառակ պաշտպանությանն ու այդ ընթացքում լրագրողների նկատմամբ ուսանողների դրսևորած լկտի պահվածքի վերաբերյալ ևս հարց հնչեց, սակայն վարչապետը դրան առհասարակ չպատասխանեց:
Նշենք, որ Տիգրան Սարգսյանն ավարտել է հենց ՀՊՏՀ-ն, ուր երեկ մեր ապագա տնտեսագետները ցույց տվեցին իրենց մակարդակը: