կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-07 09:55
Քաղաքական

Սուրիկ Խաչատրյանը Աշոտ Արսենյանի համար է աշխատում. «Ժողովուրդ»

Սուրիկ Խաչատրյանը Աշոտ Արսենյանի համար է աշխատում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը դուրս եկավ ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարի պաշտոնից, դեռ ավելին՝ վերջինիս մտերիմներին մեկը մյուսի հետեւից հեռացնում են աշխատանքից, սակայն դա չի խանգարում, որ նա ԱԺ այս ընտրություններում ակտիվորեն աշխատի հօգուտ ՀՀԿ-ի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սուրի Խաչատրյանն այս օրերին աշխատում է ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածուներից «Ջերմուկ Գրուպ» ՍՊԸ-ի սեփականատեր Աշոտ Արսենյանի օգտին՝ հոգալով, որ նա Սյունիքի մարզում լուրջ քվեներ ստանա: Ավելին՝ Ս. Խաչատրյանը, ըստ շրջանառվող լուրերի, Արսենյանի օգտին քվեարկողներին 20 հազար դրամ է խոստանում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սուրիկ Խաչատրյանը հաստատեց, որ աշխատում է Աշոտ Արսենյանի համար, սակայն ընտրակաշառքի մասին տեղեկությունը համարեց հերյուրանք. «Նման բան չկա ու չի կարող լինել Սյունիքում»:

Հիշեցնենք, որ մինչ այս Արսենյանի համար գործող մարզպետն էր աշխատում: Բայց հիմա Վահե Հակոբյանն էլ է ՀՀԿ-ի թեկնածուն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: