կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-21 14:33
Քաղաքական

Պոեզիան կփրկի աշխարհը. ՀՀԿ-ական պատգամավորն արտասանեց

Պոեզիան կփրկի աշխարհը. ՀՀԿ-ական պատգամավորն արտասանեց

Այսօր Պոեզիայի միջազգային օրն է, և ԱԺ պատգամավորներից ամենաշատը պոեզիան սիրող` ՀՀԿ խմբակցության անդամ Տաճատ Վարդապետյանը առավոտից շնորհավորանքներ է ստանում: Yerkir.am-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ այս օրն էլ տերյանական տողերով է դիմավորել, երբ տեսել է՝ երեկվա մռայլ օրվան փոխարինելու է եկել արևշող եղանակը. «Գարունը այնքան պայծառ է կրկին...»:

Վարդապետյանն օրվան նվիրեց իր բանաստեղծություններից մեկը` ասելով, որ գրել է 18 տարեկանում և գուցե այդ ժամանակ սիրահարված էր:

«Գարուն էր, արևշող մի օր,

Երբ մենք լուռ հանդիպեցինք,

Մեր շուրջը խաղաղ էր, անդորր,

Եվ դու ինձ ամոթխած ժպտացիր,

Կիսեցիր թախիծս անհուն,

Շուրթերով հպվեցինք իրար,

Իմ սրտում բացվել էր գարուն,

Որ մինչև հիմա չկար:

Այսօր էլ գարուն է վառման,

Հուշերս եմ թերթում նստած,

Ո՞ւր ես, իմ սիրո թալիսման,

Մի՞թե հեռացար անդարձ»:

Տաճատ Վարդապետյանը հավելեց, որ Պոեզիայի միջազգային օրը բոլորը միմյանց պետք է շնորհավորեն, որովհետև պոեզիան կփրկի աշխարհը: «Մենք պետք է թոթափենք զազրախոսությունը, հայհոյախոսությունը: Նույնիսկ ասում եմ՝ քաղաքական միտքը կարող է ավելի ազդեցիկ ու բարեհունչ դառնալ պոեզիայի շնորհիվ»,- ասաց պատգամավորը: