կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-12 12:02
Հասարակություն

Գալկինը Երեւանում հայերեն ասմունքել է Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի»-ն

Գալկինը Երեւանում հայերեն ասմունքել է Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի»-ն

Ռուս հայտնի ծաղրերգու, հանրաճանաչ հումորիստ, հեռուստահաղորդավար, դերասան և երգիչ Մաքսիմ Գալկինը նոյեմբերի 11-ին համերգային երեկոյով հանդես է եկել Երևանում. հայտնում է Armenpress-ը:

 

«Արամ Խաչատրյան» համերգասրահում կազմակերպած միջոցառումն իր ներկայությամբ պատվել է նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

 

«Գալկինը հանդես է եկել իր յուրահատուկ համարներով, որոնք հարուստ էին նաև հայտնի աստղերի, քաղաքական գործիչների նմանակումներով: Գալկինը նմանակել է նաև կնոջը՝ Ալլա Պուգաչովային և կատարել նրա երգերից: Նա նաև յուրահատուկ անակնկալ է մատուցել հանրությանը՝ համերգի ավարտին հայերեն ասմունքելով Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանին» և կատարելով «Երևանի սիրուն աղջիկ» երգը՝ նվիրելով բոլոր երևանցի աղջիկներին:

 

«Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար: Ես առաջին անգամ չեմ Երևանում, եղել եմ այստեղ տարիներ առաջ: Հայաստանում շատ ջերմ և հիշվող հանդիսատես կա: Երևանն այն քաղաքներից է, որտեղ ամեն ինչ համեղ է: Հիմա Ռուսաստանում սանկցիաներ են, ես ինձ հետ որոշ բաներ եմ տանելու, հույս ունեմ ինձ թույլ կտան, եթե ոչ ինքնաթիռում կուտեմ»,- կատակել է Գալկինը:

 

Շարունակությունն՝ այստեղ: