կարևոր
4567 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-10 12:51
Հասարակություն

Դեկտեմբերի 9-ին կայացավ հանդիպում-զրույց Դավիթ Գասպարյանի հետ․ առիթը «Եղիշե Չարենցի կյանքը և ժամանակը» գիրքն էր

Դեկտեմբերի 9-ին կայացավ հանդիպում-զրույց Դավիթ Գասպարյանի հետ․ առիթը «Եղիշե Չարենցի կյանքը և ժամանակը» գիրքն էր

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամբ դեկտեմբերի 9-ին Համազգայինի Երեւանի գրասենյակում կայացավ հանդիպում-զրույց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանի հետ։

Հանդիպման առիթը հեղինակի կողմից օրերս լույս ընծայված «Եղիշե Չարենցի կյանքը և ժամանակը» գիրքն էր, որի շուրջ էլ ծավալվեց անմիջական զրույց, խոսվեց Չարենցի կյանքին ու գործունեությանն առնչվող այնպիսի իրողությունների մասին, որոնք առաջին անգամ էին գրքում շոշափվում։

Դավիթ Գասպարյանն անդրադարձավ նաև Չարենց-Դաշնակցություն փոխհարաբերություններին եւ այդ թեմային առնչվող դեմքերին ու իրադարձություններին։

Զրույցի ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան կիսվելու իրենց կարծիքներով,հարցերով ու մտորումներով։

Դավիթ Գասպարյանը նշեց, որ նշյալ գրքին հաջորդող ևս երկու հատորներ արդեն իսկ պատրաստ են ներկայացվելու ընթերցողի դատին։