Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2014-11-11 16:49
Մշակույթ

Ռուբեն Գինեյի «Անդին» ֆիլմն արժանացել է «Նուռ» կինոփառատոնի գլխավոր մրցանակին

Ռուբեն Գինեյի «Անդին» ֆիլմն արժանացել է «Նուռ» կինոփառատոնի գլխավոր մրցանակին

Ռուբեն Գինեյի «Անդին. հայոց ճանապարհորդության տարեգրություն» ֆիլմը Տորոնտոյում անցկացված «Նուռ» կինոփառատոնում արժանացել է գլխավոր մրցանակի` որպես լավագույն վավերագրական ֆիլմ:

 

Ֆիլմն Ասիա մայրցամաքի հեռավոր անկյուններ ճանապարհորդության գրավիչ փորձ է՝ մեկ հարց լուծելու մտահոգությամբ` ինչպե՞ս է հայերին հաջողվել դեռ բացահայտումների դարաշրջանից առաջ Արևելքը կապել Արևմուտքին: Երկու տարվա ընթացքում խումբը նկարահանումներ է կատարել 11 երկրում՝ Հնդկաստան, Չինաստան, Տիբեթ, Կենտրոնական Ասիա, Ռուսաստան, Սանտո Դոմինգո: Եզակի արխիվային նյութեր` ձեռագրեր, անձնական օրագրեր ու նոթեր են ներկայացվում Փարիզի, Լոնդոնի, Մեքսիկայի, Լիսաբոնի գրադարաններից: Այս ուսումնասիրությունների արդյունքները ակադեմիական ակնարկի հիմք են դարձել:

 

Ֆիլմը հղացվել է որպես մի նախագիծ, որ դիտողին հնարավորություն կտա հեղինակների հետ մեկտեղ բացահայտումներ անելու, ինչպես եթե ինքն էլ լիներ ճանապարհորդող խմբի անդամ: 

 

«Նուռ» կինոփառատոնը հիմնադրվել է 2006թ. Համազգային հայ կրթական և մշակութային միության Տորոնտոյի մասնաճյուղի աջակցությամբ: