|
Փոխարժեքներ
16 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Պակիստանցի իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայը, որն անցած տարվա հոկտեմբերին վիրավորվել էր «Թալիբան» խմբավորման գրոհայինների կողմից, արժանացել է ռուս լրագրողուհի Աննա Պոլիտկովսկայայի անվան մրցանակի. հայտնում է РИА Новости-ն:
Մրցանակը Յուսուֆզային շնորհվել է Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության ժամանակ:
Մալալան հաղթող է ճանաչվել քաջության համար. նա կարողացել է խոսել այն ժամանակ, երբ մյուսները չեն համարձակվում, նաև շատ կանանց և աղջիկների անունից, որոնց ձայները լսելի չեն, արտահայտվելու քաջության համար: