|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Հայազգի պրոդյուսեր Սերգեյ Սարկիսովի «Ատելությունը մեզանում» ֆիլմն «Էմմի» մրցանակի է արժանացել «Հեռուստաֆիլմի ակնառու ռեժիսուրա» անվանակարգում: Ֆիլմի պրոդյուսերներն են Դեյվիդ ՄկՔենզին, Մոնթել Ուիլյամսը, Դին Քեյնը, Սերգեյ Սարկիսովը և Լորա ՄկՔենզին: Ռեժիսորը հայկական արմատներով Դեյվիդ ՄկՔենզին է:
Վավերագրական ֆիլմը լույս է սփռում մեր օրերում աշխարհում տարածում ունեցող հակասեմիտիզմի թեմայի վրա: Ֆիլմը պատմում է հրեաների ցեղասպանությունը (Հոլոքոստը) վերապրած 85-ամյա Միրեյ Կնոլի ընտանիքի անդամների մասին, որը սպանվել էր 2018թ. Փարիզի իր բնակարանում՝ ատելության հողի վրա հակասեմիտական հանցագործության հետևանքով:
«Էմմի» մրցանակի արժանացած պրոդյուսերական խումբը նկարահանել է նաև Հայոց ցեղասպանության թեմային նվիրված «Ժխտման ասպետները» վավերագրական ֆիլմը: Ֆիլմի պրեմիերան Հայաստանում կայացել է 2018թ.-ին: