Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Աբելի` 2013 թվականի մրցանակը, որը շնորհվում մաթեմատիկայի բնագավառում եւ հավասարեցվում է Նոբելյան մրցանակին, ստացել է բելգիացի գիտնական Պիեռ Դելինը: Մրցանակը նրան է շնորհվել «հանրահաշվական երկրաչափության մեջ հեղափոխական ներդրում ունենալու համար»:
Հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու մայիսի 21-ին Օսլոյում: Դրան, ըստ ավանդույթի, կմասնակցի Նորվեգիայի թագավորը:
Դելինը Պրիստոնի հիմնարար հետազոտությունների ինստիտուտի աշխատակից է: Նա հայտնի է Վեյլի երրորդ վարկածի ապացուցմամբ, որի համար 1978-ին արժանացել է Ֆիլդսի մրցանակին: 2006-ին Բելգիայի թագավորը նրան շնորհել է ազնվականի` վիկոնտի տիտղոս:
Աբելի մրցանակը հիմնվել է Նորվեգիայի խորհրդարանի կողմից 2002 թվականին` հայտնի նորվեգացի մաթեմատիկոս Նիլս Հենրիկ Աբելի պատվին: Մրցանակի չափը 1 մլն դոլար է: