|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Տեղեկացրել ենք, որ երեկ երեկոյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Երևան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով «ԳԱԶել»-ը պայթել է։ Վթարի պահին «ԳԱԶել»-ում եղել է 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը` տեղափոխվել «Գյումրի» բժշկական կենտրոն։
Yerkir.am-ի հետ զրույցում բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը հայտնեց, որ վիրավորների թվում կա նաեւ 14 տարեկան երեխա` Էդմոն Սիմոնյանը:
«Տղայի վիճակը կայուն է, չէի ասի` շատ ծանր, բայց խնդիրներ կան: Տղան զույգ կոնքոսկրերի կոտրվածք ունի: Կոտրվածքները, բնականաբար, ցավոտ են»,- ասաց բժիշկը:
Նա տեղեկացրեց նաև, որ Էդմոն Սիմոնյանը վերակենդանացման բաժանմունքում չէ, այլ ընդհանուր պալատում:
«Տղայի մոտ են նրա ծնողները, նա շփվում, խոսում է: Տղան միակն է մեզ մոտ տեղափոխված հիվանդներից, ով վիրահատական միջամտության կարիք ունի: Ծնողների հետ ենք հիմա զրուցում, վիրահատության մանրամասները քննարկում, եթե նրանք համաձայնեն` վիրահատությունը հենց մեզ մոտ կընթանա, եթե ոչ` կարող ենք տղային տեղափոխել մեկ այլ հիվանդանոց»,- ասաց Իսահակյանը` հավելելով, որ տղան այրվածքներ գրեթե չունի: