կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-16 12:05
Իրավական

Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած ողբերգական վթարից տուժածը ողնաշարի կոտրվածք է ստացել

Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած ողբերգական վթարից տուժածը ողնաշարի կոտրվածք է ստացել

Հայտնել ենք, որ այսօր ողբերգական վթար է տեղի ունեցել Մյասնիկյան պողոտայում: Վթարի հետևանքով զոհվել է «Kia Cerato» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի որդին՝ Ռոբերտ Գալստյանը:

Yerkir.am-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով վիրավորվածը նրա ընկերն է՝ 21-ամյա Ա. Տեր-Գրիգորյանը:

ԵՊԲՀ-ի լրատվական ծառայության աշխատակից Տաթև Գրիգորյանը Yerkir.am-ին հայտնեց, որ պատահարի հետևանքով «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր տեղափոխված երիտասարդի մոտ առկա է ողնաշարի կոտրվածք` առանց ողնուղեղի ֆունկցիայի խանգարման: Երիտասարդը ստանում է դեղորայքային բուժում, առաջիկա օրերին ևս կլինի բժիշկների հսկողության ներքո: Վիճակը գնահատվում է բավարար:

Ավելի վաղ հայտնել ենք, որ այսօր` ժամը 06։40-ի սահմաններում, Kia Cerato մակնիշի տրանզիտ ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի երկաթե ճաղավանդակին և հայտնվել ջրանցքում։ Նախնական տեղեկություններով՝ վարորդը փորձել է խույս տալ մեքենայի առջև հայտնված շներից և չի կարողացել կառավարել ավտոմեքենան: