|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Նոյեմբերի 10-ին` ժամը 19.58-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Երասխավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա մեկ տուժած, ով արգելափակվել է ավտոմեքենայում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, ինչից վարորդ Ա. Ա.-ն (ծնվ. 1980 թ.) արգելափակվել է խցիկում: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Ա.Ա.-ն տեղի ուժերով դուրս է բերվել և տեղափոխվել է Արարատի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության: