Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Սեպտեմբերի 27-ին, ժամը 18:10-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ - Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ` բեռնատարը կողաշրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Աշտարակ-Երևան հատվածի 1-ին կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի 34 MM 053 պետհամարանիշով (վարորդ՝ 1987 թ. ծնված Ա. Մ.) բեռնատարը կողաշրջվել է, վարորդը արգելափակվել է խցիկում:
Փրկարարները վարորդին հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել բեռնատարից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Ա. Մ.-ը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել են ավտոմեքենան և հոսանքազրկել: