Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մայիսի 7-ին, ժամը 17:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին «ԶԻԼ 130» մակնիշի բեռնատարը գլխիվայր շրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 61-րդ կմ-ին «ԶԻԼ 130» մակնիշի բեռնատարը (վարորդը՝ Ա. Ն., 1972 թ.) գլխիվայր շրջվել է:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորը՝ (Վ. Ն., 1974 թ.) քաղաքացիների ուժերով տեղափոխվել են Սևան քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:
ԱԻՆ մամուլի ծառայություն