Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Հոկտեմբերի 16-ին, ժամը 01.18-ին ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհի 6-րդ կմ-ում, դեռևս չբացահայտված հանգամանքներում, բախվել են «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի (վարորդ՝ Ն. Հ. (ծնվ. 1990թ.) 58 PT 555 պետհամարանիշի և «Մերսեդես E 200» մակնիշի (վարորդ` Գ. Ս. (ծնվ. 1984 թ.) 51 ՏC 001 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Մերսեդես»-ի վարորդը արգելափակվել է ավտոմեքենայում:
Հրշեջ-փրկարարները Գ.Ս.-ին դուրս են բերել ավտոմեքենայից, ով հոսպիտալացվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: