|
Փոխարժեքներ
31 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.54 |
| EUR | ⚊ | € 433.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.6501 |
| GBP | ⚊ | £ 499.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.96 |
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր ՀՊՃՀ տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոեցյանը, ով ուրբաթ օրն ազատվել էր աշխատանքից, հանդես էր եկել բաց նամակով` ուղղված ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին: Խոեցյանը, մասնավորապես, խնդրում էր նախարարին վերահսկել բուհի իրավիճակը:
Նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձել է իրեն հղված բաց նամակին` գրելով. «Արմեն Աշոտյանն իր հրապարակային ելույթներում բազմիցս անդրադարձել է վերջին շրջանում ՀՊՃՀ-ի շուրջ ստեղծված բացասական տեղեկատվական հոսքին և այդ կապակցությամբ հայտնել է իր մտահոգությունը` ընդգծելով, որ ձևավորված մթնոլորտը չի նպաստում բուհի առաքելության իրականացմանը և չի կարող դրականորեն ազդել բուհի վարկանիշի վրա: Ինչ վերաբերում է բաց նամակում Խոեցյանի մատնանշած խնդիրներին, ապա նշեմ, որ նախարարի հանձնարարությամբ, ԿԳՆ-ի լիազորությունների շրջանակում, այն համապատասխան ուսումնասիրության կենթարկվի»: